Սպորտ

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հրավեր

2 րոպեի ընթերցում

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հրավեր

2026 թվականի սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30–ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է հեծանվային արշավին մասնակցելու պայմանները․

  • մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
  • մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,
  • մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։

Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝  թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:

Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։

Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝

  • մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում