Սպորտ

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

1 րոպեի ընթերցում

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի կարծիքով՝  Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում լավ հանդիպում ստացվեց երևանյան ակումբի համար: 

«Լավ խաղ ստացվեց: Մենք գիտեինք, որ բարդ հանդիպում է լինելու:Գիտեինք, որ ունենք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամն էին մասնակցում Կոնֆերենցիաների լիգային ու հնարավոր էր, որ նրանք կարող էին լարված լինել: Փորձել ենք հանել այդ լարվածությունը նրանց մեջից: Դրվագներով խաղը վերահսկում էինք, լինում էր, որ նաև բաց էինք թողնում: Մեր մրցակիցը լավ մրցակից է ու բալանսավորված ֆուտբոլ խաղաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային զրույցի ժամանակ ասաց Գևորգյանը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Ելիմայ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում