ԻՊ-ն կսպառնա Սիրիային, քանի դեռ ներքաղաքական տարաձայնությունները չեն կարգավորվել. Պան Կի Մուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» կազմակերպությունը Սիրիայի համար սպառնալիք կներկայացնի, քանի դեռ ներքաղաքական տարաձայությունները երկրում չեն կարգավորվել երկխոսության միջոցով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: «ԻՊ-ն հակամարտության հետևանք է, այլ ոչ թե պատճառ»,- նշել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին մտահոգություն է հայտնել Այն ալ Արաբ քաղաքի իրավիճակի կապակցությամբ, որը շրջափակված է ապստամբների կողմից մի քանի շաբաթ շարունակ: Պան Կի Մունը կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին:

«Մենք պետք է հիշենք, որ անմիջական սպառնալիքին բախվել են քաղաքացիները` Սիրիայի ողջտարածքում: Ի լրումն ԻՊ-ի բարբարոսության՝ սիրիական կառավարությունը շարունակում է բուռն հարվածներ հասցնել բնակելի շրջաններին, այդ թվում ռմբակոծում է վառվող նյութերով ռումբերով»:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբոր Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս է` պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի