Տնտեսություն

Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի հետագա ավելացմամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի հետագա ավելացմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրներ այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունը համագործակցության պետությունների քաղաքացիներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են չորս երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ադրբեջանի տուրիստական գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք ժամանել են Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ-ի զբոսաշրջության խորհրդի նիստին:«Հայաստանում տուրիստական հոսքերի կեսից ավելին ԱՊՀ-ի երկրների քաղաքացիներն են, որոնց 90 տոկոսը ռուսաստանցիներ են»,-պատմել Է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ 2014 թվականին Հայաստանը 2013 թվականի համեմատությամբ, երբ հանրապետություն էին այցելել 1,1 մլն արտասահմանցի հյուրեր, զբոսաշրջիկների թվի աճ Է ակնկալում 200 հազարով: Պետրոսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի հետագա ավելացմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում