Շառլ Ազնավուր. կենդանի լեգենդը վերադառնում է Մոսկվա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ լեգենդար շանսոնյե, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը Մոսկվայում է: Հոկտեմբերի 3-ին անվանի երաժիշտը համերգ կտա ՌԴ մայրաքաղաքի «Կրոկուս սիթի հոլ» դահլիճում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազնավուրը նշեց, որ համերգին հատուկ չի պատրաստվում և ձայնն էլ հատուկ չի պատրաստում, իսկ անձնական երջանկության բանաձևը լավ ընտանեկան կյանքն է:

Մեծն շանսոնյեն սպորտով չի զբաղվում, ոչ միշտ է հաջողվում օրը երեք անգամ ուտել, սնվում է նախաճաշին և ճաշին, և չի ընթրում, չի օգտվում սննդի արագ սպասարկման կետերից: Ապրում է որպես սովորական մարդ, շատ է ծխում: Խուսափում է այնպիսի բաներից, որոնք չի կարելի անել 50 տարեկանից հետո և անում է այն, ինչը կարևոր է, օրինակ` ուղիղ պահել մեջքը:

«Յուրքաքանչյուրը պետք է հավասարակշռությունը գտնի իր ներսում, պետք է կառավարենք ինքներս մեզ եւ և գիտակցենք, որ տարիքը որոշ բաներ թույլ չի տալիս: Բնավ պարտադիր չէ դիմել պլաստիկ վիրաբուժության»,- նշեց Ազնավուրը:

Ռուս լրագրողն ասաց, որ երբ Ֆրանսիայում է եղել, Ազնավուրի 1965թ. ձայնասկավառակն է գնել որպես հուշ ու հարցրեց, թե ինչ է պատրաստվում շանսոնյեն իր հետ տանել Ռուսաստանից: Մեծ արվեստագետը պատասխանեց, որ խանութներով չի շրջել և չգիտի, թե ինչ է իր հետ տանելու: Նրա համոզմամբ` «շոփինգը» (խանութներով զբոսնել և գնումներ կատարել) հատուկ սպորտաձև է: Ազնավուրն սկզբունք ունի` «երբ գումար ես աշխատում, պետք է այն ծախսես»: «Այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, ցույց է տալիս, որ բռնությունը շատ է. եւ պետք է կենտրոնացնել մեր ուժերը, լինել ուժեղ` դեմ դուրս գալու բռնություններին»,- ասաց նա` եզրափակելով ռուսական լրատվամիջոցների հետ կես ժամ տեւած ասուլիսը:

Մոսկվայում համերգը տեղի կունենա Ազնավուրի հոբելյանական շրջագայության շրջանակներում` նվիրված մաեստրոյի 90-ամյակին:

Երկար տարիների մասնագիտական գործունեության ընթացքում Շառլ Ազնավուրը հեղինակել է 1200 երգ, հազարից ավելի համերգներ է տվել և նկարահանվել տասնյակ ֆիլմերում: 1988 թվականին «Թայմ» ամսագրի և CNN հեռուստաընկերության կողմից անցկացված համաշխարհային հարցման արդյունքներով` Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում