Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահի ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Արցախում Ձեզ գիտեն որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործչի, ով Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից կանգնած է եղել հարազատ ժողովրդի կողքին, ղեկավարել նրա պայքարը հանուն ազատության ու անկախության եւ պատմության մեջ մտել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Նախագահ:

Հետագայում էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնները, Դուք արել եք հնարավորը հայկական երկու պետությունների կայացման ու զորացման համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի առթիվ եւ մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք»:

Հայերեն

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար