Դիվերսիայի անհաջող 16 փորձ եւ 36 զոհ. Մովսես Հակոբյանը` Ադրբեջանի կորուստների եւ ԼՂՀ հաջող հակահարվածների մասին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում իրավիճակն առանձնահատուկ է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը` նշելով, որ ՊԲ առաջապահ ուժերը կարողացել են փոքր խմբերով մեծ խնդիրներ լուծել եւ դա անել հաջողությամբ: Հուլիսի վերջի եւ օգոստոսի սկզբի դրությամբ` ադրբեջանական կողմը մի քանի ուղղությամբ եւ մի քանի օր անընդմեջ դիվերսիոն հարձակման 16 անհաջող փորձ է արել, ղարաբաղյան կողմն իրականացրել է հետախուզական յոթ գործողություն` մեծամասամբ հաջողված:

«Օգոստոսի 1-2 գիշերը Լեռնային Ղարաբաղի մարտական դիրքերից մեկի վրա բացահայտ հարձակում է տեղի ունեցել, քանի որ 40-50 հոգով դիվերսիոն գործողություն չեն իրականացնում: Իհարկե, նման գործողությունների նպատակն էր արդարացնել իրենց կորուստները, ինչ-որ բնագծեր կամ դիրքեր զբաղեցնել հասարակությանը ներկայացնելու համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը վերջին գոծողություններով ունի 36 զոհ. բոլորի անուն ազգանունները կան, վերցվել են հենց ադրբեջանական լրատվամիջոցներից, եւ Մովսես Հակոբյանը պատրաստ է դրանք հրապարակել անհրաժեշտության դեպքում:

Նրա խոսքով` ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ սկսել են լուսաբանել իրենց ծրագրերը, քան նրանց ղեկավարությունը կարողացել է դրանք իրականացնել: Ղարաբաղյան կողմի կանխարգելիչ միջոցառումներին մասնակից զինծառայողների թիվը չի գերազանցել վեցը, իսկ ադրբեջանական կողմը միայն մեկ դեպքում 13 զոհ է տվել, այդ թվում` նրանց հրամանատարը: «Կարելի է փոքր խմբով շատ մեծ խնդիրներ իրականացնել»,-հայտարարեց Հակոբյանը:

Կրակոցների թիվը մեծացել է նախորդ տարվա համեմատ` անցյալ տարի հնչել է ընդհանուր առմամբ 7 հազար 560, իսկ այս տարի՝ 17 հազար 903 կրակոց:Հակառակորդը լարված շրջանում կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, ինչին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները պատասխանել են ու պարտադրել, որ հետ քաշվեն: Մարտ-ապրիլին դիպուկահարների գործողությունների աճ է գրանցվել:

Հայերեն English Русский

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար