Հասարակական

Իրենց տունը կորցրած այգեպարցիները չեն ընկճվել

2 րոպեի ընթերցում

Իրենց տունը կորցրած այգեպարցիները չեն ընկճվել

ԱՅԳԵՊԱՐ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած վաղ առավոտյան հնչած ադրբեջանական կրակահերթերին` այգեպարցիները ամուր կանգնած են բանակի թիկունքին, իսկ գյուղում բարոյահոգեբանական վիճակը խիստ բարձր է: Հասանելի են նաև ադրբեջանական բանակի՝ խաղաղ բնակիչների դեմ գործած հանցագործության լուսանկարները: Այսօր Այգեպարի տուժած բնակիչներին այցելել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կրակահերթից այրված տներից մեկում բարեբախտաբար ոչ ոք չէր ապրում, իսկ մյուսում` տարեց ընտանիք` իրենց վատառողջ տղայի հետ: «Չնայած, որ տունն ամբողջությամբ այրվել էր` նրանք վստահ են, որ աջակցություն անպայման լինելու է` թե մեր կառավարության, թե տեղական իշխանությունների կողմից: Խոսեցինք, քաջալերեցինք, նրանք ընկճված չէին»,- ասաց վարդապետ Ամիրյանը:

Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը թեև հանգիստ է, սակայն որոշակի լարվածություն այնուամենայնիվ պահպանվում է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսովԱ. Գ.-ին պատկանող տները:Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:

Հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետեւանքով: Իսկ հրշեջ մեքենան չի կարողացել մոտենալ, քանի որ ճանապարհը եւս անընդհատ կրակի տակ է եղել:ՀՀ զինված ուժերի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն հակառակորդի դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցվել է:

Լուսանկարները՝ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում