Տարածաշրջանային

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. Վլադիմիր Պուտին

ՍՈՉԻ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում ստանա խաղաղ ճանապարհով: Այս մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ուրախությամբ հայտնում եմ, որ և Ադրբեջանի նախագահը, և Հայաստանի նախագահը ուշադրություն են դարձրել հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտության վրա: Իրականում սա ամենակարևորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկային կորուստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ ցանկացած բարդ իրավիճակից հնարավոր է դուրս գալ, եթե կա բարի կամքի դրսևորում: «Ինձ թվում է, որ նման բարի կամքի դրսևորում կա թե հայկական, թե ադերբեջանական կողմից»,- հայտարարել է Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում