Տնտեսություն

Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի հոկտեմբերի վերջին. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի հոկտեմբերի վերջին. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանըԵվրասիական տնտեսական միությանն, ամենայն հավանականությամբ, կանդամակցի հոկտեմբերի վերջին: Նման հայտարարություն հուլիսի 17-ին կատարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ կարճատեւ զրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը ԵՏՄ-ին Հայաստանիանդամակցության եւ Սոչիում իր եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցերին չպատասխանեց` խորհուրդ տալով բավարարվել այն տեղեկատվությամբ, որ տարածել է կառավարությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում