«Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը կբացվի Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ culture.pl-ն այս տարի կներկայացնի մի շարք ցուցադրություններ և սեմինարներ՝ «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով: Ծրագրումընդգրկված բազմազան գործերը միավորում են տարբեր երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որոնք ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում են: Նրանք ընդդիմանում են այն ամենին, ինչ համարում են անարդարություն, և հաճախ դա հանգեցնում է բախման իրենց կառավարության, համայնքի և նույնիսկ ընտանիքի հետ:

Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն, «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի համադրող Ռիչարդ Պենյան հուլիսի 15-ին անցկացված ասուլիսի ընթացքում նշեց, որ ծրագիրն իրականացվել է Ադամ Միցկևիչ ինստիտուտի նախաձեռնությամբ: «Գաղափարը պտտվում էր այն երկների շուրջ, որտեղ զարգանում է նոր ժողովրդավարությունը, որտեղ մարդիկ դեռևս չեն կարողանում փոփոխություններ անել: Ֆիլմերը պարզապես պետք է լինեին գերազանց և օգնեին գրավել հնարավորինս շատ հանդիսատես: Որոշ ֆիլմեր ողբերգական են, որոշներն այնքան էլ չէ: Հուսով եմ, որ կհավանեք բոլոր ֆիլմերը, որովհետև բոլորն էլ այն մասին են, թե ինչպես է հասարակությունը փոխվում: Ֆիլմերը հստակ ներկայացնում են այն իրականությունը, որում ապրում ենք մենք: Դրանք երկխոսության հրավեր են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ռիչարդ Պենյան:

Պենյայի կարծիքով, ծրագրի արդյունքը կլինի այն, եթե մարդիկ փոփոխություններ մտցնեն իրենց կյանքում:

Ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան: Ծրագիրը կբացվի հուլիսի 14-ին լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առառաջադրել էր «Օսկար» մրցանակի: Նախատեսված է նաև «Ենթադրյալ մեղավորը» մեքսիկական ֆիլմի ցուցադրությունը, ֆիլմ, որն ազգային սկանդալի տեղիք տված արդարադատության աղմկոտ սխալի մասին է:

Ֆիլմին կհետևի քննարկում՝ Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ և խոշորագույն օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկի, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյայի և հեռարձակվող լրագրության ոլորտում ու անկախ ԶԼՄ-երում աշխատելու ավելի քան 25 տարվա փորձ ունեցող հայ լրագրող Նունե Սարգսյանի մասնակցությամբ:

Ի լրումն քննարկման, Ռիչարդ Պենյան փառատոնի ընթացքում կանցկացնի երկու սեմինար: Ծրագրի մեկ այլ կարևոր կետ է «Ազատության կանչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որ տեղի կունենա Սիրահարների այգում և բաց կլինի հանրության համար: Այս ֆիլմը «Բևեռների ուղեցույց» շարքի մի մասն է, շարք, որի պրոդյուսերը Ադամ Միցկևիչ ինստիտուտն է, որ ստանձնել է լեհական մշակույթը culture.pl. մակնիշով արտասահմանում առաջ մղելու պատասխանատվությունը: «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը, որի համադրողներն ենՌիչարդ Պենյան և Ադամ Միխնիկը, կազմակերպվել է culture.pl-ի կողմից որպես այն նախագծի մի մասը, որը նպատակ ունի մշակութային համագործակցություն և մշակութային փոխանակումներ նախաձեռնել ու զարգացնել Արևելյան գործընկերության երկրների հետ:

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել