Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է համալսարանական դասախոսներից և ուսանողներից բաղկացած խմբի

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է համալսարանական դասախոսներից և ուսանողներից բաղկացած խմբի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ. Տ Արամ Ա կաթողիկոսը հունիսի 26-ին ընդունել է Անգլիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ուսանողներից ու դասախոսներրց կազմված խմբի: Ուսանողները մասնագիտացած են Միջին Արեւելքի քրիստոնեությանն առնչվող հարցերում, իսկ դասախոսները` այդ հարցերի գիտակներ ու կարևոր հրատարակությունների հեղինակներ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ողջունելով 25 անդամներից բաղկացած խմբին` Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայ եկեղեցուն, Միջին Արեւելքի ու ընդհանրապես միջեկեղեցական շարժմանը վերաբերող հարցերի: Ապա Վեհափառ Հայրապետը պատասխանել է իրեն ուղղված հարցումների, որոնք վերաբերել են վերոհիշյալ բնագավառներին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

Հանդիպման ավարտին Օքսֆորդի համալսարանի Միջին Արևելյան բաժանմունքի դասախոսը Վեհափառ Հայրապետին հրավիրել է Օքսֆորդում դասախոսությամբ հանդես գալու «Միջին Արեւելքի ներկա կացությունը եւ քրիստոնեության դիմագրաված մարտահրավերները» թեմայով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում