Սերժ Թանկյանը երաժշտություն կգրի Հայաստանում արտադրվող ֆիլմի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տեսողական էֆեկտների ստեղծման ոլորտի վետերան Ռոջեր Կուպելյանը, ով հանրությանը հատնի է «Մատանիների տիրակալը» եռագրությունից, «Կարիբյան ծովահենները» կինոշարքից և այլ ֆիլմերից, «Էմմի» մրցանակի առաջադրված պրոդյուսեր Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոնների մրցանակակիր պրոդյուսեր Սեդա Մելքոնին («Journey Pictures») միավորվել են` ստեղծելու համար «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» էպիկական փաստագրական կարճ սերիալների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո» ստեղծարարար տեխնոլոգիների կենտրոնից, Ռոջեր Կուպելյանի գրաֆիկական վեպի հիման վրա, գիտական և պատմական ուսումնասիրությունները կուղղորդեն դեպի կրոնի և քաղաքականության հակամարտության իրական պատմությունը Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև, քրիստոնեության ծնունդը և Հայկական թագավորությունը, որն առաջինը որպես պետական ընդունեց նոր կրոնը:

Մասնավոր ֆինանսավորմամբ` հունիսի 7-ին սկսվել է այս ֆիլմի արտադրությունը Հայաստանում: Գրասենյակը տեղակայված է «Թումո»-ում, որտեղ կենտրոնի սաներին տրվել է ֆիլմի ստեղծագործական խմբից ուսանելու հնարավորություն՝ օգնելով նկարահանումներին, ինչպես նաև դրանց որոշ դրվագներին մասնակցելով որպես դերասաններ: Հայաստանում նկարահանվող ֆիլմի մասը ղեկավարում է հայաստանաբնակ Արմեն Կուպելյանը` «Fugitive Studios»-ից:

Աշխատանքների ավարտից հետո ֆիլմերի շարքը կներկայացվի աշխարհին 2014-ի աշնանը: Ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է Grammy-ի մրցանակակիր, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել