Հայոց ցեղասպանություն

Լիբանանում Հայաստանի դեսպանն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

Լիբանանում Հայաստանի դեսպանն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հունիսի 13-ի առավոտյան այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Անթիլիասի պաշտոնական կայքից: Դեսպանը ողջունել է Վեհափառ Հայրապետի վերադարձը Վատիկանից: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է հայտնել Վատիկան կատարած իր այցելության և, հատկապես, այդ առիթով Սրբազան Քահանայապետի ու Վատիկանի բարձրաստիճան պատասխանատուների հետ իր ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայասատանում վերջերս տեղի ունեցած` Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցի հանձնախմբի ժողովին և, ընդհանրապես, տարելիցի նախապատրաստական աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը կարևորությամբ շեշտել է Հայաստան-Սփյուռք գործակցությունն ավելի ամրապնդելու ու հայ ժողովրդի միասնակությանն ավելի շոշափելի արտահայտություն տալու հրամայականը՝ մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում