Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը հունիսի 5-ին Վատիկանում հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Երկու առջնորդները միասին աղոթել են Առաքելական պալատի Փրկության մայր տաճարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Vatican Radio-ն, Արամ Ա-ին ուղղված ուղերձում Հռոմի պապը վերհիշել է հայ ժողովրդի կրած տառապանքները` նշելով, որ դրանք պետք է ընկալվեն և մեծարվեն որպես Քրիստոսի մարմնին հասված վերքեր:

«Մեկ ամիս առաջ պատիվ ունեցա ընդունելու Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսին: Այսօր ես ուրախ եմ ողջունել Նորին Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Ձեզ հետ համատեղ ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը մեր եղբայրական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Ես իրական պարգև եմ համարում Աստծու կողմից, որ մենք ի վիճակի ենք միասին կիսել հանդիպումի և աղոթքի այս պահը… Վեհափառ Տերը ներկայացնում է քրիստոնեական աշխարհի այն մասնիկը, որը պատմության մեջ անդառնալիորեն նշանավորվել է Աստծո հանդեպ իր ունեցած սիրո համար կրած փորձություններով ու տառապանքներով: Հայ Առաքելական եկեղեցին եւ հայ ուխտավոր ժողովուրդը յուրահատուկ ձևով են վերապրել «ճանապարհորդությունը դեպի Աստծո արքայություն»: Մեծ թվով հավատացյալների վերապրածը, գաղթի, հալածանքների և նահատակության պատմությունը խոր վերքեր է թողել բոլոր հայորդիների սրտերում: Մենք պետք է ընկալենք և մեծարենք դա, ինչպես Քրիստոսի մարմնին հասցված վերքերը»,- նշել է պապը:

Պապը նաեւ հիշատակել է քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերները Միջին Արեւելքում եւ ողջունել նրանց միասնականությունը եւ Միջին Արեւելքին կառչած մնալու հավատարմությունը:

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի և եղբայրական այցով Վատիկան մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը կայացել է մայիսի 8-ին Առաքելական պալատում:

Հայերեն English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը