Շառլ Ազնավուրն «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածել է «Շառլ պապիկ» երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սյուրպրիզ» մանկական երգչախմբի և երգահան Անահիտ Շահզադեյանի նախաձեռնությամբ ստեղծված «Շառլ պապիկ» երգը կարծես թե դուր է եկել լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կենդանի լեգենդը «Ֆեյսբուք»-ի իր էջում է տարածել ստեղծագործությունը:

Երգը նվիրված է անվանի շանսոնյեի ծննդյան 90-ամյա հոբելյանին: Գործը կատարում են Երևանի թիվ 130 դպրոցի սաները: Այն գրել է հենց Անահիտ Շահզադեյանը: «Շառլ պապիկ» երգի պրեմիերան տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյեյի ծննդյան օրը` մայիսի 22-ին: Երեխաները երգում նշում են, որ գրկաբաց սպասում են Շառլ պապիկին և սիրում են նրան: Փոքրիկները մաղթում են, որ իրենց բարի պապիկը և դարի հզոր երգիչը երկար տարիների կյանք ունենա:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

Լեգենդար երգչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ է ունեցել նաև Հայաստանում:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը