Հայաստանի կոմպոզիտորներն ու երաժշտագետները շնորհավորում են Շառլ Ազնավուրի 90-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչՇառլ Ազնավուրի ծննդյան կապակցությամբ տարբեր գործիչներ հղում են իրենց շնորհավորական ուղերձներն` աշխարհի ականավոր հային իրենց ակնածանքը և բարեմաղթանքներն արտահայտելու նպատակով: «Արմենպրես»- ի փոխանցմամբ`Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ևս խորին հարգանքովշնորհավորել է կենդանի լեգենդի ծննդյան 90-ամյակը:

«Սիրելի Վարպետ,Հայաստանի կոմպոզիտորներն ու երաժշտագետները սրտանց շնորհավորում են Ձեզ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անգնահատելի է Ձեր արվեստը և այն հայրենանվեր գործունեությունը, որը Դուք ծավալել եք Ձեր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Մաղթում ենք Ձեզ երկար և բեղուն տարիներ»:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ֆրանսահայ լեգենդար երգիչն այսօր` մայիսի 22-ին, դարձավ 90 տարեկան: Լեգենդն իր ծննդյան 90-րդ հոբելյանը միայնակ չի նշի. Ազնավուրի 90-ամյակի տոնակատարություններին մայիսի 22-ի երեկոյան ներկա կլինի նաև գերմանացի հանդիսատեսը: Լեգենդար երգիչը Գերմանիայում երկու համերգ կունենա` Բեռլինում կնշի իր ծննդյան տարեդարձը, այնուհետև մայիսի 24-ին կլինի Ֆրանկֆուրտում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում