Մշակույթ

Շառլ Ազնավուրը Հայաստանում է

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան-շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:Մայիսի 12-ին Երեւանում սպասվում է աշխարհահռչակ շանսոնյեի համերգը Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո: Նախագահները ներկա կգտնվեն Ազնավուրի համերգին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տարին Շառլ Ազնավուրի համար հոբելյանական է. նա 90 տարեկան է եւ համերգային շրջագայությամբ ներկայանում է աշխարհի տարբեր ծայրերի իր երկրպագուներին:Ազնավուրին նվիրված հաջորդ համերգը տեղի կունենա Փարիզում` Անակո զբոսանավի վրա` մայիսի 15-ին: Համերգի ընթացքում ելույթ կունենա երգչուհի Ջոանա Մենդիլն իր ջազ տրիոյի հետ:

Լուսանկարը` Ֆելիքս Առուստամյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում