ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՀ (IMF) հայաստանյան առաքելության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով Մարկ Հորթոնին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ շահագրգռված է և մեծապես կարևորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Մարկ Հորթոնը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հորթոնը մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար հաստատված եռամյա նոր ծրագրի վերաբերյալ:

Այնուհետև կողմերը քննարկել են կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցեր: Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել են բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով նաև մեր երկրում առկա ժողովրդագրական խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հնարավոր քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության նոր ծրագրին: Վարչապետը նշել է, որ այն լինելու է իրատեսական, ուղղվելու է հասարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ստվերի կրճատմանը, մենաշնորհների դեմ պայքարին, հարկային և մաքսային դաշտի բարելավմանը: Հստակ ծրագրեր են իրականացվելու նաև ներդրումների ներգրավման համար:

Հայերեն

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել