Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Ջոանա Մենդիլը կկատարի լեգենդի գործերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված «Ջոանա Մենդիլը երգում է Ազնավուր» խորագրով համերգը յուրօրինակ հարգանքի տուրք է աշխարհահռչակ երգչին: «Արմենպրես»-ի` փոխանցմամբ` Փարիզում, «Անակո» զբոսանավի վրա մայիսի 15-ին կայանալիք համերգին երգչուհի Ջոանա Մենդիլը կներկայացնի լեգենդի ստեղծագործությունները:

«Մայիսին Շառլ Ազնավուրը տոնում է իր ծննդյան 90-ամյակը: Ջոանա Մենդիլի երեկոն կենդանի լեգենդին հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն է: Մենդիլը կկատարի Ազնավուրի` շատ ճանաչված և պակաս հայտնի գործերը: Երեկոն ձեզ կտանի Ազնավուրի մոլորակ»,- նշված է միջոցառման նկարագրության մեջ:

Ազնավուրն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածել է այս միջոցառման հղումը` այդպիսով հրավիրելով մարդկանց մասնակից դառնալու մշակութային տոնին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԲԸՄփարիզյանմասնաճյուղիհամերգների կազմակերպման պատասխանատուԱյգՓոթուկյանն ավելի վաղ տեղեկացրել էր այս համերգի մասին` նշելով, որ Ջոանա Մենդիլը հանդես կգա իր ջազ տրիոյի հետ:

Երգչուհին նախորդ տարի ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի նախաձեռնությամբ շանսոնյեին նվիրված միջոցառման ընթացքում կատարել էր Ազնավուրի երգերը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:

2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է,ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյակը, հոբելյանի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը