Ենթակառուցվածքների ձևավորման նպատակով ՌԴ-ն դրամաշնորային միջոցներ կտրամադրի Հայաստանին. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՍՈՉԻ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսական կողմը բարձր է գնահատում Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին հայաստանի միանալու«Ճանապարհային քարտեզ»-ովնախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Այդ մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի«Ճանապարհային քարտեզ»-նավելի արդյունավետ ներդրվի, որովհետև անհրաժեշտ են նաև դրամաշնորհային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձևավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաև, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց ՀՀ վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե ինչ ծավալի դրամաշնորհային միջոցների մասին է խոսքը՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ ցուցանիշները կներկայացվեն բանակցությունների ավարտից հետո:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ Հայաստանն արդեն իսկ իրականացրել է«Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների 50 տոկոսը:

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Սոչի քաղաքում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան