Տնտեսություն

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ

1 րոպեի ընթերցում

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց ուղղությամբ աշխատանքների մասին զեկուցվել է Սոչիում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հանձնարարվել է ներդրումների իրականացման ուղղությամբ աշխատանքները ինտենսիվորեն շարունակել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Սարգսյանը:

Նրա խոսքով` ներդրումները առնչվում են նաև «Նաիրիտ« գործարանին. նոր ստեղծվելիք գործարանում հիմնականում աշխատելու են «Նաիրիտ»-ի ներկայիս աշխատակիցները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում