Միջազգային

Արեւմուտքի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները ոչ մի արդյունք դեն տա. այաթոլլա Ալի Խամենեի

1 րոպեի ընթերցում

Արեւմուտքի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները ոչ մի արդյունք դեն տա. այաթոլլա Ալի Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չի հավատում Արեւմուտքի հետ իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հաջողությանը, բայց միեւնույն ժամանակ մտադիր չԷ հակազդել դրանց: Այդ մասին նա հայտարարել Է Թավրիզ քաղաքի (Արեւելյան Ատրպատականի նահանգ) բնակիչների հետ ունեցած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Նախորդ եւ ներկայիս կառավարության առանձին անդամներ կարծում են, որ (միջուկային) խնդրի կարգավորման կարելի Է հասնել բանակցությունների միջոցով: Իսկ ես նման լավատեսություն չունեմ, կարծում եմ, որ դրանք ոչ մի արդյունք չեն տա: Միեւնույն ժամանակ մտադիր չեմ խոչընդոտել դրանց անցկացմանը»,- Խամենեիի խոսքը մեջբերել Է ԻՍՆԱ գործակալությունը:

Փետրվարի 17-ի առավոտյան իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու համար Վիեննա Է ուղեւորվել Իրանի պատվիրակությունը՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում