Շառլ Ազնավուրն 90-ամյակը կտոնի նաեւ հայաստանյան հանդիսատեսի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան եւ շանսոնյե Շառլ Ազնավուրը կուրախացնի իր հայ երկրպագուներին` համերգային ծրագրով հանդես գալով Երեւանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Շախմատային Հայաստան» պարբերականի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է նշելու իր 90-ամյա հոբելյանը, աշխարհի ամենահայտնի հայը պատասխանել է. «Հավանաբար, համերգ ունենամ Հայաստանում: Տարբեր տեղերից են հրավիրում` Կանադա, Ֆրանսիա, ուրիշ երկրներ, բայց ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ Հայաստանում կազմակերպվի համերգը»,- ասել է նա:

Ազնավուրը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում խենթի պես սիրել է շախմատ խաղալ: «Վերջին անգամ շախմատ խաղացել եմ 35 տարի առաջ: Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է Միսաք Մանուշյանը»,- պատմել է Ազնավուրը` հավելելով, որ այսօր հետեւում է շախմատին նվիրված առաջնություններին` հայ շախմատիստներին երկրպագելու համար:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1000 երգ: Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմս» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ», արժանացել Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997): Աշխարհահռչակ երգիչը երբեք չի թաքցրել եւ միշտ հպարտացել է իր հայկական ծագմամ: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 2009թ. մայիսի 5-ից նա Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանն է։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում