«Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում արձանագրում է զարգացման բարձր տեմպեր. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայքրոսոֆթ» ընկերությունը Հայաստանում զարգացման բարձր տեմպեր է արձանագրում: Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը շարունակելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլև ինստիտուցիոնալ ներարկումներ: Նախատեսվում է մեղմացնել օրենսդրական դաշտը ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար: Այդ մասին «Արմթաբ» հայկական պլանշետների շնորհանդեսին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով ՏՏ ոլորտում 2013 թ.-ի զարգացումների մասին: «Ուրախ եմ նաև նշելու, որ «Մայքրոսոֆթ»-ը, որն ավելի շուտ էր սկսել համագործակցությունը Հայաստանի հետ, նույնպես արձանագրում է զարգացման բարձր տեմպեր, և ուրախալի լուրը մեզ համար այն է, որ «Մայքրոսոֆթ»-ի ինովացիոն կենտրոնը ճանաչվեց աշխարհի 4 լավագույն կենտրոններից մեկը, իսկ դա նշականում է, որ մեր երիտասարդներն ունեն նաև այս գործիքը՝ ստանալու նոր գիտելիքներ, նոր հմտություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը:

Վարչապետն անդրադարձավ ՏՏ ոլորտի զարգացման հաջորդ փուլին:Նրա համոզմամբ՝ առաջընթացի համար պետք են նոր ներարկումներ, որոնք ոչ միայն ֆինանսական են, այլև ինստիտուցիոնալ, և կապված են միջավայրի բարելավման հետ: «Մենք պետք է մտածենք խթանների մասին, որպեսզի հնարավորություն տանք նոր ձևավորվող ընկերություններին այս բավականին բարձր մրցակցային դաշտում գտնելու իրենց տեղը»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ նախատեսվում է Ազգային Ժողով ներկայացնել փաթեթ ոլորտի սկսնակ ընկերությունների համար ավելի մեղմ հարկային դաշտ ապահովելու համար: «Այդ հարկային մեղմ դաշտն էականորեն տարբերվելու է գործող հարկային դաշտից, և մենք շուտով այդ օրենսդրությունը կներկայացնենք հանրության ուշադրությանը»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: ՏՏ ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 360 ընկերություններ և շուրջ 11 հազար մասնագետներ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն դոլար: 2008-2012թթ. ընթացքում ՏՏ ոլորտում գրանցվել է 22.8 տոկոս միջին տարեկան աճ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան