Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել հոգևոր առաջնորդների հետ «Ժնև 2» ժողովի նախօրեին

3 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը  հանդիպումներ է ունեցել հոգևոր առաջնորդների հետ «Ժնև 2» ժողովի նախօրեին

ԱՆԹԻԼԱՍ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող մի քանի օրերի ընթացքում ՄեծիՏաննԿիլիկիոՆ.Ս.Օ.Տ.Տ.ԱրամԱկաթողիկոսը հաջորդաբար հանդիպումներ և հեռաձայնային խոսակցություններ է ունեցել Լիբանանի և Սիրիայի կացության հետ առնչվող քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ` առկա մտահոգությունների շուրջ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանհաղորդակցման և տեղեկատվությանբաժնից , վեհափառը հունվարի 9-ի գիշերը այցելել է Ասորի եկեղեցու հոգեւոր պետ Զաքքա Պատրիարքին:

Պատրիարքի հետ վեհափառ Հայրապետի ունեցած խոսակցություններն առավելապես վերաբերել են Սիրիայի կացության ու մանավանդ քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարություններին: Հանդիպման ընթացքում նաեւ արծարծվել են Լիբանանի ներքին իրադրության հետ կապ ունեցող հարցեր:

Անցնող շաբթվա ընթացքում վեհափառի և հույն օրթոտոքս եկեղեցու Պատրիարքի միջեւ երկու առիթներով հեռաձայնային խոսակցություն է տեղի ունեցել: Եազըճի Պատրիարքի նստավայրը գտնվում է Դամասկոսում: Երկու հոգևոր առաջնորդների խորհրդակցությունները վերաբերում էին Սիրիայի ներքին կացությունն ու հատկապես՝ քրիստոնական միությանը: Նրանք կարևորել են քրիստոնյա-իսլամ համակեցությունը ավելի խորացնելու անհրաժեշտությունը:

Հունվարի 10-ին Մարոնի եկեղեցու հոգեւոր պետ Ռայի Պատրիարքը հրավիրել է Վեհափառ Հայրապետի մոտ` ներկա լինելու Լիբանանում գտնվող Սանտրի Կարտինալի պատվին տրված ճաշկերույթին:

Ընթրիքից հետո Վեհափառ Հայրապետը ու Ռայի Պատրիարքն առանձին հանդիպում են ունեցել: Պատրիարքը տեղյակ է պահել վեհափառ Հայրապետին նույն օրը Հըզպալայի ներկայացուցչների հետ իր ունեցած հանդիպման արդյունքների, ինչպես նաև վերջին օրերին կառավարության կազմի գծով Պքերքեի տարած աշխատանքների մասին: Վեհափառ Հայրապետը Պատրիարքի հետ կիսել է իր մտահոգություններն ու սպասումները, որոնք փոխանցված են իրեն վերջին օրերին Անթիլիասի Մայրավանք այցելած քաղաքական ու համայնքային պատասխանատուների կողմից:

Հանդիպման ընթացքում նաեւ ակնարկներ են արվել կառավարության կազմի, առաջիկա նախագահական ընտրության և Ժնեւ 2 ժողովի մասին: Երեք պատրիարքներն էլ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հայտնել են, որ Միջին Արևելքի ներսում քրիստոնյա համայնքների դիմագրաված ներկա կացության լույսի տակ անհրաժեշտ է, որ մնայուն խորհրդակցություն տեղի ունենա հոգևոր պետերի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում