Հայաստանի մարզական լրագրողները Դավիթ Սաֆարյանին ճանաչել են տարվա լավագույն մարզիկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել Է 2013 թ. Հայաստանի լավագույն մարզիկ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 2-րդ տեղում Է Արթուր Ալեքսանյանը, 3-րդ եւ 4-րդ տեղերում են Արսեն Ջուլֆալակյանը եւ Ռոմիկ Ամոյանը, բոլորը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի առաջնության մրցանակակիրներ:
5-րդ տեղում Է սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, 6-րդ տեղում՝ մարմնամարզիկ, Եվրոպայի առաջնության մեդալակիր Արթուր Դավթյանը, 7-րդ տեղում՝ բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արամ Ավագյանը, 8-րդը զբաղեցրել Է հունահռոմեական ոճի ըմբիշ, համաշխարհային ուսանողական խաղերի մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը, 9-րդ տեղում Է ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրթազալիեւը, իսկ տասնյակը եզրափակում Է հունահռոմեական ոճի ըմբիշ, եվրոպական առաջնության մրցանակիր Արթուր Շահինյանը:
Տասնյակի թեկնածուների ցանկում տեղ Էին զբաղեցրել եւս 9 մարզիկներ: