Սպորտ

Արամ Ավագյանը իր առաջին հաղթանակն Է տոնել Ալմաթիի ռինգում

1 րոպեի ընթերցում

Արամ Ավագյանը իր առաջին հաղթանակն Է տոնել Ալմաթիի ռինգում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի 56կգ քաշային բռնցքամարտիկ Արամ Ավագյանը 3:0 հաշվով հաղթել Է Անգլիան ներկայացնող Գամիլ Յաֆալին` Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության նախնական փուլի մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ավագյանը մրցամարտի սկզբից ակտիվ պայքար Է ծավալել եւ կարողացել Է միավորներ վաստակել` միեւնույն ժամանակ մրցակցին զրկելով ակտիվ գրոհելու հնարավորությունից:

Բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են Ավագյանին, որը եւ շահել Է մրցամարտը 3:0 հաշվով:

Ավագյանը Հայաստանի երկրորդ բռնցքամարտիկն Է, որն իր առաջին մրցամարտում հաղթանակ Է տարել: Մինչ այդ, նույն 3:0 հաշվով, հաղթանակ Է տոնել 69կգ քաշային Արամ Ամիրխանյանը:

Ցավոք, անհաջողության Է մատնվել 75կգ քաշային Արման Հովիկյանը, որը 1:2 հաշվով զիջել Է կորեացի Ժեմին Ջոնգին:

Մրցաշարին մասնակցող Հայաստանի 7 մարզիկներից 3-ը պարտություն են կրել, 2-ը հաղթել են իրենց առաջին մրցամարտերում, եւս երկուսը՝ 52կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 60կգ քաշային Հովհաննես Բաչկովը դեռ ռինգ դուրս չեն եկել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում