Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 687 միավորով 38-րդ տեղում է. ռեկորդային հորիզոնական

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 687 միավորով 38-րդ տեղում  է. ռեկորդային հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 38-րդ`ռեկորդային հորիզոնականում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ, որտեղ մեր ազգային հավաքականնիր դիրքերըբարելավել է 17 հորիզոնականով: Վարդան Մինասյանի սաները 687 միավորով 38-րդ հորիզոնականում են: Մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակում են Իսպանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Բելգիայի, Ուրուգվայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Իտալիայի և Անգլիայի հավաքականները:

Մեր թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրած 10 խաղից 4-ում հաղթել է, 5-ում` պարտվել, և միակ ոչ-ոքին արձանագրել խմբի առաջատար Իտալիայի հետ արտագնա խաղում և այդ արդյունքի շնորհիվ էլ նշանակալի առաջընթաց գրանցել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում