Սերժ Թանկյանը պաշտպանել է Greenpeace-ի ձերբակալված ակտիվիստներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հանրահայտ երգիչև կոմպոզիտոր Սերժ Թանգյանըմոսկովյան համերգի ժամանակ աջակցելէ Greenpeace բնապահպանական խմբի ձերբակալվածակտիվիստներին ևՌուսաստանի կառավարությաննառաջարկել հետաքննել «Գազպրոմ» ընկերության գործերը: «Ես գիտեմ, որ Ռուսաստանում Greenpeace-իակտիվիստներ են ձերբակալվել: Ես մի միտք ունեմ: Ռուսաստանի կառավարությունը, որին պատկանում է «Գազպրոմը», պետք է ուսումնասիրի «Գազպրոմի» գործերն` ստուգելու համար`արդյոք Արկտիկայում իրականացվող հորատման աշխատանքներումբնապահպանական վտանգներ չկան»,- հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական Newsru.com կայքը: Ռոք-երգիչը նաև խորհուրդ է տվել խնդրի շուրջ մի քանի անկախ փորձագիտական զեկույցներուսումնասիրել:
Նա ավելացրել է, որ տեղի ունեցող իրադարձությունները շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ են:Պեչորայի գետաբերանում նավթարդյունահանման դեմ սեպտեմբերի 18-ին բողոքի ակցիա են անցկացրել Greenpeace-ի ակտիվիստները: Նրանցից երկուսը փորձել են նավթահան պլատֆորմ բարձրանալ: Ակտիվիստները ձերբակալվել են հաջորդ օրը`Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից: