Միջազգային

Խորվաթիան հրաժարվել Է մասնակցել «Եվրատեսիլ-2014»-ին

1 րոպեի ընթերցում

Խորվաթիան հրաժարվել Է մասնակցել «Եվրատեսիլ-2014»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիան որոշում Է ընդունել չմասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին, որը 2014 թվականին տեղի կունենա Դանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է HRT հեռուստառադիոընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հեռուստաընկերություն, որը պատասխանատու Է երգի մրցույթի ազգային ընտրական փուլի համար:

«Եվրատեսիլ-2014»-ին չմասնակցելու որոշումն ընդունվել Է երկրում տիրող ծանր տնտեսական վիճակի պատճառով, որի պայմաններում մրցույթին նախապատրաստվելու եւ մասնակցելու հետ կապված ծախսերը հարուցում են հասարակայնության քննադատությունը, հատկապես այն ոչ բարձր արդյունքների ֆոնի վրա, որոնք վերջին մի քանի տարիներին արձանագրել են Խորվաթիայի մասնակիցները, նշվում Է HRT-ի հայտարարության մեջ:

Խորվաթիայի հեռուստառադիոընկերությունը հիշեցրել Է, որ ավելի վաղ «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց արդեն հրաժարվել են մի շարք երկրներ, հիմնականում ֆինանսական ծանր վիճակի պատճառով:

2014 թվականին «Եվրատեսիլ»-ը կկայանա Կոպենհագենում՝ Դանիայի մայրաքաղաքում, որի մասնակիցը՝ Էմիլի դե Ֆորեստը, դարձել Էր նախորդ մրցույթի հաղթողը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում