Տարածաշրջանային

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ահազանգել է Թուրքիայում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ահազանգել է Թուրքիայում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական եկեղեցիների թիվը Թուրքիայում օրեցօր ավելի է պակասում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին ահազանգել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը, ով ծագումով Սիլվանից է, ցավով հայտնել է, որԹուրքիայի Սասուն, Սիլվան և Բիթլիս բնակավայրերում նախկինում առկա շուրջ 2 հազար եկեղեցիներից այսօր պահպանվել են միայն տասը:

Աթեշյանը նշել է, որ Սասունում հայկական ծիսակատարություններ իրականացնելու շնորհիվ Թուրքիայում ամենքն ավելի ազատ են դարձել: Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը հիշատակել է, որ մինչև 1914 թվականը Թուրքիայում եղել է 2 հազար 170 եկեղեցի, սակայն դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մնացել են ընդամենը 45-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում