ԱՄՆ-ը հրաժարվել է Ռուսաստանին հանձնել Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ դատավճիռը, որը Ռուսաստանում մեղադրվում է խոշոր խարդախության մեջ, կարող է կայացվել հեռակա կարգով, քանի որ գլխավոր դատախազությանը մերժվել է նախկին խորհրդարանականի արտահանձնումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին գրել է «Իզվեստիա» թերթը:
«ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մերժել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը ՌԼԴԿ-ի խմբակցությունից Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հանձնման հարցում»,- նշել է հրատարակությունը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Փուջա Յունժունվալան «Իզվեստիա»-ին հայտարարել է, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները չի մեկնաբանում արտահանձնման հարցերը»:
Եղիազարյանի նկատմամբ, գործը հրատարակության տվյալներով, կառանձնացվի հիմնական գործից եւ կուղարկվի դատարան հեռակա դատավճիռ կայացնելու համար:
2010 թվականի նոյեմբերից Եղիազարյանը գտնվում է Դաշնային, իսկ դեկտեմբերի վերջից՝ միջազգային հետախուզման մեջ: Նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում խոշոր խարդախության վերաբերյալ երկու քրեական գործով: