Հայաստանում մեկնարկում են «Եվրոպական ժառանգության օրերը»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրերը» միջոցառումը: Այս մասինօգոստոսի 30- ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին և ներկայացնելով «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը` Սամուելյանն այն համոզմունքը հայտնեց, որ այս աշխատանքային օրերը կանցնեն ակտիվ և արդյունավետ մթնոլորտում:«Եվրոպական ժառանգության օրերի ընթացքում հասարակությանը հնարավորություն կընձեռվի ծանոթանալ երկրի պատմամշակութային արժեքներին, նաև այն հուշարձաններին, որոնք հնարավոր չէ այցելել սովորական օրերին: Տարատեսակ միջոցառումները` դասախոսությունները, համերգները, ցուցադրությունները, հասանելի կլինեն նաև սեպտեմբերի ընթացքում: Մենք նպատակ ունենք բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը Եվրոպայի հարուստ ժառանգության մասին, ինպես նաև զարգացնել միջմշակութային փոխըմբռնումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը:

Նախատեսված է, որ Հայստանի` ավելի քան 60 մշակութային օջախներում անցկացվելու են 200-ից ավելի մշակութային միջոցառումներ: Բացի այդ, կկազմակերպվեն այցելություններ ՀՀ նախագահի նստավայր, կառավարության և Ազգային ժողովի շենքեր, Հարավկովկասյան երկաթուղու Երևանի երկաթուղային կայարան, «Արարատ» գինեգործականմիավորման համալիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոն, ԲյուրականիՎ. Համբարձումյանի անվան աստղադիտարան: Ծրագրին միացած թանգարանների և մշակութային այլ հաստատությունների մուտքն ազատ է: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կիրականացվեն նաև երկաթուղային շրջագայություններ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավյլուկն անհամբեր սպասում է «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկին: Իր ելույթում նա նշեց, որ թեև Հայաստանը Եվրոպական խորհրդի ամենանոր անդամներից է, բայց մեր երկիրն ունի հին մշակույթ:

«Վերջին տարիներին մենք Հայաստանում կազմակերպում ենք Եվրոպայի օրվա տոնական միջոցառումներ, որոնք նպաստում են Հայաստանի և Եվրոպական միության միջև կապի ամրապնդմանը: ԵՄ - Հայաստան համագործակցության համատեքստում շատ կարևոր է անհատ-անհատ կապը: Մշակութային հարուստժառանգության շնորհիվՀայաստանում զարգացած է տուրիզմը», - իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական հանձնաժաղովի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ղեկավար Մագելենա Գրոսմանը ներկաներին ցուցադրեց ծրագրի նորաստեղծ կայքը, որում տեղադրված քարտեզի վրա նշված են աշխարհում տեղի ունեցող բոլոր այն միջոցառումները, որոնք անցկացվում են «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում:

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկրներում: Հայաստանի Հանրապետությունն այս ծրագրին միացել է 2000 թվականին: Նախորդ տարիներին միջոցառումները կրել են «Ծիր կաթին» (2009 թ.), «Կամրջենք սերունդները» (2010 թ.), «Գրավոր հիշողություն» (2011 թ.), «Ճանապարհ» (2012 թ.) և այլ խորագրեր: Այս տարի միջոցառումն անցկացվում է «Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո:

Հայերեն English Русский