Մշակույթ

Երեւանում կկայանա Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

1 րոպեի ընթերցում

Երեւանում կկայանա Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:Ֆիլմի պրոդյուսեր Նարինե Քոչարն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսին Կաննի կինոշուկայում: Այդ ընթացքում ձեռք են բերվել միջազգային դիստրիբուցիայի պայմանավորվածություններ։ Այժմ ընթանում են համապատասխան պայմանագրերի կնքման աշխատանքները:

Հոգեբանական միստիկ դրամայի առանցքում կինն է՝ իր բարդ ներաշխարհով: Երիտասարդ աղջկա հոգեվիճակ՝ ազատության ձգտման ու աշխարհընկալման ճանապարհին: Ֆիլմի հիմքում սեփական անձի ճանաչողության, գեղեցիկը ներսում որոնելու ու փախուստից խուսափելու գաղափարն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում