Հայրիկյանի գործով դատախազ Արամ Ամիրզադյանը ցանկանում է մեղմել ամբստանյալի մեղադրանքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործովհուլիսի12-ի դատական նիստի ժամանակ դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդություն ներկայացրեց դատարան` հօգուտ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ցանկանում է մեղադրանքի մեջ փոփոխություններ կատարել: «Մենք լսեցինք փորձագետներին և որոշակի հարցերի պարզաբանումներ ստացանք: Պարզվեց, որ դատական բժիշկն ու դատաձգաբանական փորձագետը չեն տեսել շոշափելի վնասվածքը, սակայն բժիշկը տեսել է կրծքավանդակի վնասվածքը և կատարել է չափումներ»,-նշեց Արամ Ամիրզադյանը:

Նա նշեց, որ ըստ այդմ` երկրորդ հրազենային վնասվածքը կասկածի տակ է առնվում և դա մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի:Միջնորդություն ներկայացրեց նաև պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը և նշեց, որ գործի նյութերից պակասում է հիվանդության պատմությունը: Նա միջնորդեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից պահանջել հիվանդության պատմությունը, կցել գործին և կրկին հետազոտել այն: «Հիվանդության պատմությունն ապացուցող փաստաթղթեր չկան, բացի դատաբժշկի եզրակացությունից, որն էլ առանց կնիքի է»,-ասաց Սիրունյանը:

Դատախազն էլ վրդովվեց Սիրունյանի միջնորդությունից ու նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, իբր Սիրունյանը ոչ թե դատական նիստին է նստած, այլ իր ֆեյսբուքյան էջն է բացել, մտքեր է արտահայտում ու ինֆորմացիա տարածում: Նա նշեց նաև, որ պաշտպանը չհիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ բժշկական պատմությունը և դրա համար խնդրեց չբավարարել միջնորդությունը:

Դեմ էր նաև տուժող կողմը: Պարույր Հայրիկյանը նշեց, որ հիմա էլ կարող են փորձաքննություն անցկացնել և տեսնել իր վնասվածքի հետևանքները: «Ես կարող եմ ցույց տալ վերքը, այլ հարց է, որ բժիշկների միջամտությունից հետո այն սպիացել է, և հետքը չի երևում»,-ասաց նա:

Միջնորդություն ներկայացրեց նաև էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Այն կրկին խափանման միջոցը փոխելու վերաբերյալ էր: Վերջինս կարծում է, որ նոր հանգամանքներ կան: Դատարանը քննության չառավ այդ միջնորդությունը և հիմնավորեց նոր հանգամանքների բացակայությամբ:

Դատաքննությունն ավարտվեց, և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Առաջինը ճառով պետք է հանդես գար դատախազ Արամ Ամիրզադյանը: Բայց քանի որ վերջինս պատրաստ չէր ճառին, դատավորը նիստը հետաձգեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 29-ին` ժամը 12-ին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները:Հունիսի 17-ին դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, ովսակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ վերջին դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ Սեդրակյանը մահափորձի գործին որեւէ առնչություն չունի:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո