Քաղաքականություն

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում իրավական համակարգի արդյունավետ աշխատանքի դեպքում միայն ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ գործով պետությանը կարող է վերադարձվել ավելի քան 1 միլիարդ դոլարի գույք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին։

Վարչապետը հիշեցրել է Կառավարության առաջադրած նպատակը՝ առաջիկա տարիներին պետությանը և համայնքներին վերադարձնել առնվազն 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք։

«Դրանից կարճ ժամանակ անց հրապարակեցին ֆինանսների նախկին նախարարի գույքի ցանկը՝ շուրջ 1,5 միլիարդի չափով։ Այսինքն՝ եթե իրավական համակարգը ճիշտ աշխատի, միայն մեկ գործով կվերադարձվի ավելի քան 1 միլիարդի գույք»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ընթացող գործընթացները քաղաքական հետապնդում որակելու պնդումներին։

«Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, դրա քաղաքական հետապնդումը ո՞րն է։ Այդ մարդուն պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իշխանությունն ընտրել է ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնելու ինստիտուցիոնալ՝ իրավական ճանապարհը, որպեսզի գործընթացը տեղի ունենա համապատասխան դատական ընթացակարգերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում