Մշակույթ

«Ոսկե ծիրան» փառատոնը կորեացի ռեժիսորին օգնել է շատ բան իմանալ Հայաստանի մասին

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» փառատոնը կորեացի ռեժիսորին օգնել է շատ բան իմանալ Հայաստանի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեացի ռեժիսոր Սանհուն Փարկի «Ուղղակի կյանքը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 12-ին հրավիրված ասուլիսում Փարկը խոստովանեց, որ նախքան Հայաստան գալը գրեթե ոչինչ չգիտեր Հայաստանի մասին, սակայն համացանցում ակտիվ փնտրտուքների արդյունքում շատ բան է իմացել մեր երկրի մասին:«Չնայած երեկ եմ ժամանել, սակայն արդեն մեծ տպավորություններ եմ ստացել. Հայասանը գեղեցիկ եւ լավ երկիր է, եւ ես կփորձեմ Կորեայում տարածել Հայաստանի մասին ստացած իմ տպավորությունները»,- նշեց Փարկը:

Անդրադառնալով իր ներկայացրած ֆիլմին` նա նշեց, որ մասնագիտությամբ ռեժիսոր չէ, սակայն կյանքի շատ հարցերի պատասխաններ ստանալու ցանկությունն է նրան բերել կինոոլորտ:

«Ես ֆիմի մասնագետ չեմ, մասնագիտացում չեմ ստացել, ինքնուրույն փորձել եմ ինչ-որ բան ներկայացնել: Սկզբում տեսախցիկ չունեի, այնուհետեւ ձեռք բերեցի այն, եւ դա ինձ մեծ հաճույք է պարգեւեց»,- պատմեց փառատոնի մասնակիցը:

Ֆիլմի հերոս Փարկ Իլ-ռեն ավելի լավ կյանք է երազում իր ընտանիքի համար, բայց վատնել է ընտանեկան ամբողջխնայողությունները: Ծայրահեղորեն հուսահատված` նա որոշում է սպանել յուրայիններին եւ նրանց հետ մեկտեղ նաեւ իրեն:«Իրականում Կորեայում ինքնասպանությունները շատ տարածված են եւ սոցիալական դեր է խաղում: Նման կերպ սյուժեի հանգուցալուծումը բնորոշ է նաեւ առհասարակ կորեական կինոյին»,- պարզաբանեց Փարկը: Նրա կարծիքով` այս թեմային անդրադարձը կարեւոր է, քանի որ հաճախ երեւույթի մասին մամուլը հասկանալի պատճառով լռում է:

Փարկը խոստովանեց, որ ինքանսպանության նման լուրջ թեմայից հետո որոշում է կայացրել հաջորդիվ կոմեդիա նկարահանել: Ֆիլմի կորեական պրեմիերան տեղի կունեա օգոստոսին:

Հարավային Կորեայի Սեուլի անկախ կինոյի փառատոնում «Ուղղակի կյանքը» 2012 թվականին ստացել է խրախուսական մրցանակ:

Ռեժիսորը ծնվել է 1980 թվականին: 2009 թվականից Idag Pictures կինոընկերության տնօրնն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում