Հարցազրույց

Հարավային Աֆրիկայի երկրները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային հնարավորություններով. ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյան

12 րոպեի ընթերցում

Հարավային Աֆրիկայի երկրները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային հնարավորություններով. ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային գնահատող կազմակերպությունների զեկույցներում մի շարք ցուցանիշներով Հայաստանի գրանցած առաջընթացը նորանոր ներդրողների ուշադրությունն է հրավիրում ներդրումներ կատարել երկրի տնտեսության մեջ: Հայաստանում հեռանկարային ոլորտների, դրանցովհետաքրքրված երկրների, արտահանման զարգացման և Հայաստանի` որպես բարենպաստ գործարար միջավայր ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլերի վերաբերյալ«Արմենպրես»-ըներկայացնում էհարցազրույցը Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ:

-Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Զարգացման հայկական գործակալությունըՀայաստանի տնտեսության մեջնոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: Հայտնի է, որ 2012թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդՀՀ դրամ:Ո՞րոլորտներնենառավելմեծհետաքրքրություններկայացրելօտարերկրյաներդրողներիհամար:

-Հիմք ընդունելով Հայաստանի զարգացման համար որոշված գերակա ճյուղերը ԶՀԳ-ի ներդրումային դեպարտամենտի անձնակազմը կատարում է թիրախավորված օտարերկրյա խոշոր ընկերությունների ռազմավարությունների ուսումնասիրություններ և ընտրված ընկերությունների համար պատրաստում է ներդրումային առաջարկներ, որտեղ ներկայացվում են մեր երկրի առավելությունները, գործարար միջավայրը, ինչպես նաև բիզնես հնարավորությունները, որոնք տվյալ ընկերության համար կարող են հետաքրքիր լինել: Օտարերկրյա ընկերությունների հետ կապը հաստատվում է ուղղակիորեն ԶՀԳ-ի կողմից կամ ներգրավելով Հայսատանի դեսպանությունները արտերկրներում, ինչպես նաև ԶՀԳ-ի ներկայացուցիչների և միջազգային գործընկեր կառույցների միջոցով: ԶՀԳ-ի ներդրումային դեպարտամենտը ներկայացնում է Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները արտասահմանում կազմակերպվող ներդրումային միջոցառումներին, Հայաստանում ԶՀԳ-ի կողմից կազմակերպվող գործարար համաժողովներին, բացի դրանից, ստանում ենք նաև հարցումներ օտարերկրյա ընկերություններից Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու վերաբերյալ:Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների` 2012 թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 567.4 մլն ԱՄՆ դոլար: Ուղղակի ներդրումների 49,82 տոկոսն ուղղվել է հեռահաղորդակցության, 16,36 տոկոսը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ոլորտներին, 9,6 տոկոսն` անշարժ գույքի: Օտարերկրյա ներդրողների հետաքրքրության շրջանակում են եղել նաև բուսաբուծությունը, անասնաբուծությունը, խմիչքների արտադրությունը, շենքերի շինարարությունը, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը:

-Որո՞նք են ներդրումային տեսանկյունիցՀայաստանումհեռանկարային ոլորտները:

-Ներդրումային տեսանկյունից հեռանկարային ոլորտներ են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաները, ճշգրիտ մեքենաշինությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, այլընտրանքային էներգետիկան, դեղագործությունը և կենսատեխնոլոգիաները, ոսկերչությունը, սննդի վերամշակումը, խմիչքների արտադրությունը, գյուղատնտեսությունը:

-Ձեր հիշատակած ոլորտների առումով ի՞նչ փոփոխություններ են նկատվում նախորդ տարիների համեմատությամբ:

-Նախորդ տարիների համեմատությամբ կարող ենք նշել այն, որ կառավարությունը մշակել է արտահանման խթանմանը նպաստող արդյունաբերական ռազմավարություն, որն արդեն իսկ իրագործվում է դեղագործության և կենսատեխնոլոգիաների, ճշգրիտ մեքենաշինության, կոնյակագործության և գինեգործության ուղղություններով: Վերոնշյալ ճյուղերի զարգացումը կատարվում է համաձայն մշակված ժամանակացույցի և գործողությունների պլանի, որն իր մեջ ունի նաև ներդրումների մաս: Վերոնշյալ ռազմավարությունները իրականացվում են կառավարություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա: Օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու նպատակով «ՌԱՈ Մարս» ՓԲԸ-ն և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ-ն բազայի հիման վրա ստեղծվել է նորարարական ուղղվածություն ունեցող Ազատ Տնտեսական Գոտի (ԱՏԳ), որի բացումը նախատեսվում է այս տարի: ԱՏԳ-ն կազմված է արտադրական («ՌԱՈ Մարս» ՓԲԸ) և գիտահետազոտական (ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ) բաժիններից, որտեղ օտարերկրյա ընկերություններն ազատվում են շահութահարկից, կորպորատիվ եկամտահարկից, ԱԱՀ-ից, գույքահարկից և մաքսատուրքերից: Նորարարական ուղղվածություն ունեցող ԱՏԳ-ն ստեղծվել է զարգացնելու էլեկտրոնիկայի, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության և կենսատեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկա, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտները: ԶՀԳ-ն զբաղվում է ԱՏԳ-ի առաջմղման աշխատանքներով՝ ներկայացնելով այն վերոնշյալ ոլորտների օտարերկրյա ընկերություններին:

Գործակալությունը 2012թ.-ին որպես նշանակետ ստանձնել էր Հայաստանում ստեղծված Ազատ Տնտեսական գոտու (ԱՏԳ) շահագործման աջակցությունը, որի արդյունքում հաջողվել է ներգրավվել ԱՏԳ-ի առաջին շահառու «Առ ընդ Դի Արթս» կանադական ընկերությանը: Ընկերությունը զբաղվում է մոբայլ սարքավորումների համար ծրագրային ապահովման մշակմամբ:

Ավելի շատ կարևորություն պետք է տալ մեծ արժեք ստեղծող ճյուղերին, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը և կենսատեխնոլոգիաները, քանի որ Հայաստանը փոքր շուկա ունեցող երկիր է և պետք է ներկայանա որպես օտարերկրյա ընկերությունների համար շահավետ արտադրական հենահարթակ:

-Ինչպիսի՞ նոր երկրներ են հետաքրքրվում Հայաստանով:

-Նոր երկրներ համարելով կարող ենք նշել Հարավային Աֆրիկայի երկրները, որոնք հետաքրքրություն էին ցուցաբերել Հայաստանի վերաբերյալ ԱՄԷ-ում տեղի ունեցած «AIM 2013» ամենամյա ներդրումային համաժողովին: Վերջերս ավելի է ակտիվացել համագործակցությունը գերմանական ընկերությունների հետ ի շհորհիվ Հայաստանում Գերմանական ընկերությունների ասոցիացիայի ստեղծմանը:Զարգացման հայկական գործակալության 2012 թ. օրակարգում բավական մեծ տեղ էր հատկացվել Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես, հաջողվել է կամավոր սկզբունքով նշանակել Գործակալության ներկայացուցիչ Իտալիայում, որի ջանքերով բացվել է Գործակալության ներկայացուցչություն Վենետո նահանգում: Ներկայացուցչության հիմնական նպատակն է լինելու հայկական ապրանքների և ներդրումային ծրագրերի ներկայացում իտալացի գործարարներին:Գործակալության ներկայացուցչի ջանքերով հաջողվել է նախաձեռնել երկու ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ավելի քան հինգ ծրագրեր գտնվում են բանակցությունների փուլում: Մասնավորապես, հիմնվել է «Ինիցիատիվե Վենետե Օրիենտե» ընկերությունը սպասարկման ոլորտում, որը Հայաստանում կներդնի արտադրական, բիզնես տարածքների, հյուրանոցների սպասարկման իտալական տեխնոլոգիաներ:

Գործակալության աջակցությամբ իրականացված հայ-իտալական համագործակցության այլ հաջողված օրինակ է «Սուարդի Արմենիա» ընկերության հիմնումը, որը զբաղվելու է ենթակառուցվածքների շինարարությամբ, ինչպես նաև քարի ոլորտում հանքարդյունաբերական և մշակման ծրագրերով:

-Արտահանման զարգացման ուղղությամբ արվող քայլերի մասին ի՞նչ կարող եք ասել: Ո՞ր ոլորտների արտադրանքն է առավել պահանջարկված:

-Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությամբ նախատեսված են մի շարք գործողություններ և միջոցառումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում: ԶՀԳ-ն առաջնորդվում է վերոհիշյալ քաղաքականությամբ իր տարեկան ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում: Այս տարվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքներ դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես ուղղված հայկական ընկերությունների կողմից ՊԱԳ հավաստագրման ստացմանը: Աշխատանքներ են իրականացվում սննդի վերամշակման, այդ թվում կոնյակի և գինու արտադրության ոլորտներում` շուկաների ընդլայնման և ծավալների աճի ապահովման նպատակով: Իրականացվում են քայլեր նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում ճարտարագիտության ոլորտում: Այս բոլոր ոլորտները աճի զգալի ներուժ ունեն և արտահանման կարողությունների զարգացումը առավել կնպաստի այդ ոլորտների արտադրանքի պահանջարկի աճին արտաքին շուկաներում:

2012թ.-ին խաղողի գինու արտահանման ծավալը կազմել է 741 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2013թ.-ի առաջին եռամսյակում՝ 1 մլն 014 հազար ԱՄՆ դոլար: 2012թ.-ին գինին հիմնականում արտահանվել է Լիտվա, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա:2012թ.-ին Էթիլային սպիրտ, չբնափոխած, «80 ծավ.% սպիրտի խտությամբ» սպիրտային թուրմ, լիկյոր եւ այլ սպիրտային ըմպելիքի արտահանման ծավալը կազմել է 34 մլն 597 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013թ.-ի առաջին եռամսյակում՝ 38 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվել է Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, և այլն:

-Հայաստանի` որպես բարենպաստ գործարար միջավայր ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանն ուղղված ի՞նչ քայլեր են արվում:

Իրականացվում են մի շարք համակարգված քայլեր, որոնք, ըստ էության, բազմաբնույթ և բազմաբովանդակային են: Այն իր մեջ ներառում է օտարերկրյա գործարարների և միջազգային կազմակերպությունների հարցումների արագ արձագանքումից մինչև գործարար միջավայրում գործարարների առջև ծառացած խնդիրների լուծում և մարտահրավերների հարթում թե՛ պետական և թե՛ մասնավոր մակարդակով:

Այս տարի բավական ծավալուն աշխատանքներ ենք սկսել նաև կորպորատիվ տեղեկատվական նյութերի մշակման ուղղությամբ` ի լրումն ավանդական ոլորտային հետազոտությունների, որոնք կտարածվեն բոլոր գործարար միջոցառումների ընթացքում` լրացուցիչ գործոն հանդիսանալով երկրի բարենպաստ վարկանիշի ձևավորման համար:

-Կա արդյո՞ք առաջընթաց միջազգային գնահատող կազմակերպությունների զեկույցներում այդ հարթության վրա Հայաստանի կատարած քայլերի առնչությամբ:

Մի շարք ցուցանիշներով ունենք առաջընթաց` չնայած որ դա դեռ մեզ համար ընդունելի չափանիշ չէ, հատկապես եթե համադրում ենք հարևան երկրների հետ:Այնուամենայնիվ, կցանկանայի նշել մի քանիսը: Ապահովության և անվտանգության ցուցանիշով մենք տարածաշրջանում ունենք լավագույն ցուցանիշը` ըստ Զբոսաշրջության մրցունակության ցուցանիշի:Heritage foundation-ի ազատության ցուցանիշով զբաղեցնում ենք 38-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ բարելավվելով 0.6%-ով: Իսկ ըստ Համաշխարհային բանկի Doing Business գնահատմամբ` արձանագրել ենք 18 միավոր աճ` զբաղեցնելով 32 հորիզոնականը: Օրինակ, մեր հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցնում է 67-րդ, իսկ Ռուսաստանը` 112-րդ հորիզոնականները: Վրաստանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Սա լրացուցիչ խթան է մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: Մեկ այլ միջազգայնորեն ընդունված վարկանիշային գնահատմամբ` Fitch Raitings-ն արձանագրել է կայուն վիճակ մեր տնտեսության համար:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում