Աշխարհ

Եմենից ավելի քան 2000 փախստական ​​է ժամանել Ջիբութի

1 րոպեի ընթերցում

Եմենից ավելի քան 2000 փախստական ​​է ժամանել Ջիբութի

Եմենում ընթացող մարտական ​​գործողություններից փրկված ավելի քան 2000 մարդ հատել է Կարմիր ծովը և հասել Արևելյան Աֆրիկայում գտնվող Ջիբութի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ջիբութիի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Իլյաս Մուսա Դավալեհը։

«Ներկայում Ջիբութի է ժամանել ավելի քան 2084 փախստական։ Այս ցուցանիշների պայմաններում իրավիճակը էլ ավելի է բարդանում մեր երկրի համար, չնայած հումանիտար օգնություն ապահովելու մեր անսասան հանձնառությանը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկատվության համաձայն, սեպտեմբերին Եմենում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով 82 հազար մարդ հարկադրված է եղել լքել տները։

Եմենում հակամարտությունն սկսվել է 2014 թվականին. 2022 թ. ի վեր այնտեղ նկատվում էր հարաբերական անդորր։ 2026 թ. հուլիսի սկզբից երկրի տարբեր շրջաններում ակտիվացել են կառավարական զորքերի և հութիների միջև մարտերը։ Անցյալ շաբաթ հութիները հարձակողական գործողություն են անցկացրել, ինչի հետևանքով իրենց վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ողջ եմենական ափը և այն տարածքները, որոնք հարակից են Բաբ էլ Մանդեբի նեղուցին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում