Աշխարհ

Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP

2 րոպեի ընթերցում

Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP

Աֆրիկյան եղջյուրի երկրների, հատկապես՝ Սոմալիի ափերի մոտ առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումների թիվն այս տարի հասել է ռեկորդային մակարդակի 13 տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը, որը վերլուծել է ՄԱԿ-ի Ծովագնացության միջազգային կազմակերպության (IMO) տվյալները:

Տարեսկզբից գրանցվել է ծովահենների առնվազն 15 հարձակում: Ընդ որում, այդ հարձակումներից ութը տեղի են ունեցել մայիսից հետո ընկած ժամանակամիջոցում: Այս տարի խոշորագույն հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, երբ 30 ծովահեններ հարձակվել են Honor 25 նավթատար լցանավի վրա: Նավը մինչ օրս մնում է ծովահենների վերահսկողության ներքո:

Վերջին անգամ նման մեծ թվով հարձակումներ են գրանցվել 2013 թվականին: Դրան հաջորդող տարիներին միջազգային կազմակերպությունները հայտնել են փոքր թվով հարձակումների մասին, 2025 թվականին կատարվել է ընդամենը հինգ գրոհ:

Սոմալիի ափերի մոտ ծովահենությունը հանգեցրել է ծովային փոխադրումների լուրջ խախտումների 2000-ականների վերջից մինչև 2010-ականների վերջը, երբ զինված խմբավորումները հարձակվել են առևտրային նավերի վրա Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսում: Միջազգային ռազմածովային պարեկության շնորհիվ հարձակումների թիվը 2020-ականների սկզբին զգալիորեն կրճատվել է, սակայն վերջին ժամանակներս ծովահենային խմբավորումների ակտիվությունը կրկին աճել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում