Մերձավոր Արևելք

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերություններն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ նշելով, որ «երկկողմ հարաբերությունները պահպանելու բոլոր միջոցները սպառվել են»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ալժիրի պետական ԶԼՄ-ները:

Այս քայլի հստակ պատճառը չի նշվում, սակայն ալժիրյան լրատվամիջոցները նախկինում խստորեն քննադատել են ԱՄԷ-ին՝ մեղադրելով նրան տարածաշրջանային տարաձայնություններ սերմանելու փորձերի համար:

Reuters-ը հիշեցնում է, որ 2025 թվականին Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարել էր, որ Ծոցի բոլոր երկրների հետ Ալժիրի հարաբերությունները ջերմ են՝ բացառությամբ մեկի՝ ակնարկելով ԱՄԷ-ն։ Նա Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի և Կատարի հետ կապերը բնութագրել էր որպես «եղբայրական»՝ միաժամանակ մեղադրելով տվյալ երկրին, չնշելով անունը, Ալժիրի ներքին գործերին միջամտելու և երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի համար։

Լարվածությունն էլ ավելի է սրվել 2026 թ. փետրվարին, երբ Ալժիրը սկսեց 2013 թ. մայիսին Աբու Դաբիում ԱՄԷ-ի հետ կնքված օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը չեղարկելու գործընթացը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում