Սփյուռք

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ է հղել Արամ Ա կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ է հղել Արամ Ա կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր գահակալության պաշտոնական արարողությունից հետո ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, ուղերձում նա սրտանց երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ցուցաբերած սրտակցության եւ սիրո համար, որն արտահայտվել է Վատիկանում գահակալության առիթով պատվիրակության ներկայությամբ:«Խորապես զգացված եմ այս եղբայրական վերաբերմունքից, որն ինձ համար հոգեկան գոհունակության եւ քաջալերանքի աղբյուր է»,- նշել է Ֆրանցիսկոս պապը:

Ապա Սրբազան քահանայապետն ավելացրել է. «Որպես հավատակից եղբայր` խոնարհաբար խնդրում եմ աղոթքի ճամփով Ձեր օժանդակությունը, որպեսզի Տերն ինձ առաջնորդի իմ նոր առաքելության մեջ»:

Ֆրանցիսկոս պապը, եզրափակելով նամակը, նշում է. «Միության եւ գործակցության ճամփով մենք պետք է միասին աշխատենք` հանուն աշխարհի խաղաղության եւ աղքատներին, տկարներին եւ տառապողներին նվիրված ծառայության»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում