Միջազգային

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին այլեւս չի հրաժարվում Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցություններ վարելու գաղափարից, բայց վստահ չէ նման երկխոսության արդյունավետությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Փետրվարի սկզբին Խամենեին հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ վարել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը կարգավորելու համար:

«Ամերիկացիները Ալմաթիում «վեցյակի» եւ Թեհրանի բանակցությունների շրջանակներում ազդանշան են ուղարկել միջուկային հիմնախնդրի շուրջ ուղղակի բանակցություններ վարելու վերաբերյալ: Ես լավատես չեմ նայում նման բանակցություններ վարելու հարցում, բայց դեմ չեմ դրանց անցկացմանը»,- ասել է այաթոլլան՝ ելույթ ունենալով իրանական հեռուստատեսության եթերում:

Դրա հետ մեկտեղ Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի հետ բանակցություններում Վաշինգտոնի նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է, այլ ոչ թե համաձայնության հասնելը, իսկ Իսլամական Հանրապետությունը երկխոսության ընթացքում ձգտում Է հասնել այն բանին, որ գործընկերներն ընդունեն ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում