Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, շնորհավորանքում մասնավորապես նշվում է.

«Վսեմաշուք պարոն Նախագահ, անհուն ուրախությամբ ողջունում ենք Ձեր վերընտրվելը ՀՀ նախագահի պաշտոնում: Ջերմորեն շնորհավորում ենք հայրենի սիրելի զավակների` Ձեր անձի նկատմամբ ցուցաբերած այս վստահության համար:

Արդարեւ, Ձեր նախագահության առաջին շրջանում, հակառակ Հայաստանի դիմագրաված ներքին, թե արտաքին բազմաթիվ դժվարություններին, Դուք հաջողություն ունեցաք Ձեր տքնաջան աշխատանքով, ամուր վճռականությամբ ու ճկուն քաղաքականությամբ ոչ միայն շրջանցելով որոշ դժվարություններ, այլ նաեւ կարեւոր իրագորումներով հարստացնելով մեր հայրենիքի արդի պատմությունը: Վստահ ենք, որ Ձեր նախագահության երկրորդ շրջանում եւս պետք է ջանաք լավագույնս արդարացնել մեր ժողովրդի արտահայտած վստահությունը` առավել նախանձախնդրությամբ եւ ամբողջական հանձնառությամբ կատարելով Ձեզ վստահված առաքելությունը:

Այս առիթով եւս մեկ անգամ վստահեցնում ենք, որ մենք անձնապես եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ զորավիգ ու քաջալեր պիտի հանդիսանանք Ձեզ` ի խնդիր Հայաստանի պետության հզորացման, Հայաստան-Սփյուռք գործակցության առավել սերտացման, Հայաստանի հարատեւ բարգավաճման եւ մեր ժողովրդի արդար իրավունքների վերատիրացման:Կաղոթենք առ Բարձրյալ Աստված, որ Ձեզ պարգեւի քաջառողջ կյաք, ամուր հավատք եւ աննկուն կամք»:

Հայերեն English Русский

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից

Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին