Մարտարվեստի ֆեդերացիաները սատարում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հինգ սպորտային հասարակական կազմակերպություններ միավորվել են`իրենց մտահոգությունը բարձրաձայնելու ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, լրագրողների հետ փետրվարի 5-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ավանդական Ուշուի ֆեդերացիայից նախագահ Տիգրան Չոբանյանը Հայրիկյանի դեմ ուղղված արարքը որակեց որպես հարձակում պետության եւ անկախության վրա:
Նա իր աջակցությունը հայտնեց մահափորձի ենթարկված նախագահի թեկնածուին` միաժամանակ բոլորին համախմբվելու կոչ անելով: «Հայրիկյանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է»,-ասաց Չոբանյանը:
Հայաստանի ավանդական Ուշուի ֆեդերացիան, Հայաստանի Քիք-բոքսինգի ֆեդերացիան, «Արսենալ» մարտարվեստների ասոցացիան, Հայաստանի Այկիդո-այկիկայ ֆեդերացիան եւ Հայաստանի ավանդական կարատե-դո-ի ֆեդերացիա կոչ արեցին ՀՀ քաղաքացիներին` մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին եւ կատարել խղճի կամոք ընտրություն:
Վերոնշյալ հինգ սպորտային հասարակական կազմակերպությունները ՀՀ նախագահի ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: