Հալեպի որոշ շրջաններ մաքրվել են զինյալներից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Հալեպ քաղաքի Օմայան մզկիթից մինչեւ Արդարադատության շենք ընկած տարածքում մեծ թվով զինյալների են սպանել: Նշված տարածքներում վերականգնվել է կայությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները փորձել են հարձակվել Հալեպի մոտակայքում գտնվող Քաշիշ օդանավակայանի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ զինված խմբավորման անդամները լուրջ կորուստներ են կրել:

Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Համայի եւ Դարաայի գյուղերում, առգրավվել են զինյալներին պատկանող զենքերը:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ օտարազգի զինյալները հունվարի 12-ին հայտնել են, որ Սիրիայում պայքարում են իսլամական պետություն ստեղծելու համար: Նրանք միացել են Ասադի հակառակորդներին, որպեսզի նրա հեռանալուց հետո հասնեն իրենց նպատակին:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր:

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն