Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը համալրվեց մեծ դերասանի երկու դիմանկարով

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը համալրվեց մեծ դերասանի երկու դիմանկարով: Նվերները ձեռք բերելու եւ թանգարանին փոխանցելու խնդիրն իրենց վրա էին վերցրել մի քանի գյումրեցի արվեստասեր երիտասարդներ՝ Վիգեն Գասպարյանը, Գայանե Գալոյանը, Միքայել Միքայելյանը եւ Վազգեն Գյոլեցյանը: Նրանց նախաձեռնությամբ նախ ստեղծվել է կայք, այնուհետեւ կապ հաստատելով սանկպետերբուրգաբնակ երիտասարդ գեղանկարիչ Արմեն Զախարյանի հետ՝ ներկայացրել են թանգարանին աջակցելու ծրագիր: Զախարյանը համաձայնել է ոչ միայն նվիրել թանգարանին իր աշխատանքը, այլ նաեւ աջակցել դիմանկարը Հայաստան տեղափոխելու գործին:

Մյուս դիմանկարը Անդրանիկ Սահակյանի աշխատանքն է, որը գնվել եւ թանգարանին է նվիրվել Հրանտ Թոխատյանի կողմից: Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ կարեւորեց այն, որ բացի ցուցանմուշների համալրումից, կարեւոր է նաեւ երիտասարդների` մշակույթի նկատմամբ տածած հետաքրքրության բարձրացումը: «Զարմանալի էր, որ երիտասարդները սեփական նախաձեռնությամբ պարզապես աջակցում են թանգարանին»,- նշեց Շողիկ Մելքոնյանը:

Դեկտեմբերի 8-ին նվերները թանգարանին հանձնեցին թանգարանի աջակցման նախաձեռնող խմբի անդամները: «Նպատակ ունենք առաջիկայում եւս աջակցել ոչ միայն այս թանգարանին, այլ նաեւ Գյումրիում գործող մեկ ուրիշ թանգարանի եւս»,- նշեց նախաձեռնող խմբի անդամ Գայանե Գալոյանը:

Հայերեն

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից

Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցությունը խթանելու մեխանիզմները

Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները

Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու

Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հետ