Տարածաշրջանային

Ադբեջանում Ֆրանսիայի դեսպանը հավատում է, որ ԼՂ հակամարտության լուծումը կգտնվի

1 րոպեի ընթերցում

Ադբեջանում Ֆրանսիայի դեսպանը հավատում է, որ ԼՂ հակամարտության լուծումը կգտնվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք հավատում ենք, որ պետք է առաջընթացի հասնենք բանակցային գործընթացում եւ գտնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Սակայն, առաջընթացը, առաջին հերթին, կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: «Մենք կարող ենք օգնել, բայց առանց կողմերի քաղաքական կամքի, հնարավոր չէ առաջ շարժվել»,-ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ օրերս Փարիզում Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների քննարկած կարեւոր թեմաներից մեկը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է եղել: «Չի կարելի ասել, թե Ֆրանսիան ակտիվ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին երկու հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ անցկացվել են Փարիզում», -ասել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում