1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի իշխանության ժամանակ հետախուզության ղեկավար Աբդ Ալլահ աս Սանուսսիի դատավարությունը հավանաբար կհետաձգվի, որպեսզի հնարավոր լինի դատավարության մեջ ներառել նախկին հետախուզության ղեկավարի ցուցմունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սանուսիին Լիբիային հանձնելու համար երկար ժամանակ պայքարում էին եւ Լիբիան, եւ Միջազգային քրեական դատարանը: Ինչպես հայտնի է, Մավրիտանիայի իշխանությունները սեպտեմբերի 5-ին Սանուսսին ձերբակալությունից վեց ամիս անցհանձնեցին Լիբիայի իշխանություններին:
Լիբիայի վարչապետ Աբդ առ Ռահիմ Քեյբը խոստացել է Սանուսիի դատավարությունն անցկացնել արդար եւ անկողմնակալ: Նախկին պաշտոնյան այժմ գտնվում է Տրիպոլիի բանտում:
Ավելի վաղ Լիբիայի իշխանությունները հայտարարել էին, որ Քադաֆիի որդու Սեյֆ ալ Իսլամի դատավարությունը սկսվելու է սեպտեմբերին: Այժմ առավել ուշադրության կենտրոնում է Քադաֆիի ընտանիքի անդամների դատավարությունը: